Քաղաքական

20.09.2018 10:43


Տեր-Պետրոսյանը ևս չընդունեց Փաշինյանի հրավերը

Տեր-Պետրոսյանը ևս չընդունեց Փաշինյանի հրավերը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին՝ ինչ պատճառով, Արման Մուսինյանը պատասխանեց. «Բավարարվեք այսքանով»:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը նույնպես չի մասնակցի տոնական միջոցառումներին։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը նշել էր «Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ նախկին նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։

Այս խորագրի վերջին նյութերը