Քաղաքական

20.09.2018 13:18


Որտե՞ղ է հիմա Խաչատուրովը. պատասխանում է ՀԱՊԿ շտաբի պետը

Որտե՞ղ է հիմա Խաչատուրովը. պատասխանում է ՀԱՊԿ շտաբի պետը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի կանոնակարգի շրջանակում, ասաց ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակապի ընթացքում, որին միացել էր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնը։

«Հարցը լուծվում է այն կանոնակարգի համաձայն, որն ընդունված է կազմակերպությունում»,-ասաց Սիդորովը։

Նրա խոսքով` թե այն ինչպես կլուծվի, կախված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից։

Սիդորովը նշեց, որ հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատավայրում է, ամեն ինչ ընթանում է իր հունով։ Նրա խոսքով` Խաչատուրովի հետ կապված իրավիճակը բացասական ազդեցություն չի թողել գլխավոր քարտուղարի աշխատանքի վրա։

Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։ Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։

***

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը