Քաղաքական

20.09.2018 19:58


Տարոն Մարգարյանը հարցաքննվել է․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Այսօր խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ «Երևան» հիմնադրամին առնչվող քրգործի շրջանակներում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է և ընդունել, որ եղել են «որոշակի խախտումներ»:

Վանեցյանի խոսքով՝ այդ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով գումար, ինչի համաձայնությունը հիմնադրամի տնօրենն արդեն տվել է:

Անցած հունիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, թե իրենք հաղորդում են ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը