Քաղաքական

27.09.2018 13:14


Գաղտնալսման գործով հարցաքննվել են Վանեցյանը, Խաչատրյանն ու դատավորը

Գաղտնալսման գործով հարցաքննվել են Վանեցյանը, Խաչատրյանն ու դատավորը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով ՀՀ քննչական կոմիտեում քննվող առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նա հիշեցրեց, որ հարցաքննվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ԱԱԾ տնօրենը:

«Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- նշեց նա: Տռուզյանը հայտնեց, որ նրանք հարցաքննվել են անցած շաբաթ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Այս խորագրի վերջին նյութերը