Քաղաքական

28.09.2018 14:18


Դուշանբեում Պուտին-Փաշինյան կարճ զրույց է կայացել․ Պեսկով (տեսանյութ)

Դուշանբեում Պուտին-Փաշինյան կարճ զրույց է կայացել․ Պեսկով (տեսանյութ)

Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի, Դոդոնի հետ: Այս պահին, հենց նոր»,-Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան կատարելիք այցի հեռանկարները: «Ոչ, այլ հարցերով, օպերատիվ, ընթացիկ»,-պարզաբանել է Դմիտրի Պեսկովը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը