Լրահոս

08.12.2010 12:50


Այսօր լրանում է Ջոն Լենոնի մահվան 30-րդ տարելիցը

Այսօր լրանում է Ջոն Լենոնի մահվան 30-րդ տարելիցը

Այս տարվա հոկտեմբերի 9-ին բրիտանական հանրահայտ «The Beatles» խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը, կդառնար 70 տարեկան։ Սակայն այսօր լրանում է նրա մահվան 30-րդ տարելիցը։

1980թ. դեկտեմբերի 8-ին ամերիկացի Մարկ Չեփմենը ութ անգամ կրակելով' սպանել է Լենոնին։ Անհավասարակշիռ երկրպագուն կարծում էր, թե հայտնի ռոք-երաժշտի սպանությունն իրեն նույնպիսի հռչակ կբերի։

Ավանդության համաձայն՝ այսօր Սենթրալ փարքի  «Strawberry Fields Forever» կոչվող վայրում՝ Լենոնի տան առջև, երգիչների և սիրողների կատարումներով կհնչեն նրա տարբեր տարիների երգերը։

Այս խորագրի վերջին նյութերը