Քաղաքական

09.10.2018 15:01


Դաշնակցության օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա. Արսեն Համբարձումյան

Դաշնակցության օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա. Արսեն Համբարձումյան

Դաշնակցության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը։

Համբարձումյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պետք է իմաստավորված լինի։ «Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջև փոխվստահությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաև քննարկել այդ տարբերակը, բայց այսօր մեր օրակարգում նման հարց չունենք։ Մենք բազմիցս ասել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը կասկածի տակ չի կարող դրվել»,-ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամը։

«Ազատության» դիտարկմանը, թե խմբակցությունը ժամկետների հետ կապված խնդիր էր տեսնում, Համբարձումյանն այսպես արձագանքեց. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետն էլ ինքնանպատակ չպետք է դիտարկել։ Մենք մշտապես արտահերթ ընտրությունների անցկացման հարցը կապել են այն անհրաժեշտ քայլերի և գործողությունների հետ, որոնք ձեռք են բերվել քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում և ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում։ Դեկտեմբերի հետ կապված մեր մտահոգությունը պայմանավորված է հենց դրանով, որ իրատեսական չենք համարում մինչև դեկտեմբեր այն քայլերի և գործողությունների կատարումը, որոնք անհրաժեշտաբար պետք է նախորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»,-ասաց Համբարձումյանը։

Այս խորագրի վերջին նյութերը