Քաղաքական

24.10.2018 13:16


Արդեն երկրորդ միջնորդությունը Մայրապետյանի գործով

Արդեն երկրորդ միջնորդությունը Մայրապետյանի գործով

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի մասին բժշկական հարցման արդյունքներն ի գիտություն ընդունելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Երկրորդ՝ անկախ կարծիք ստանալու նպատակով փաստաբան Սիրունյանը հարցում է ուղղել հեղինակավոր նեղ մասնագետի: Սիրունյանի միջնորդության մեջ ասվում է. «Հարցմանն ի պատասխան բժիշկը, անկասկած, հեղինակավոր կարծիք է հայտնել, որ, ելնելով Սամվել Մայրապետյանի առկա առողջական վիճակից՝ վերջինին հակացուցված է գտնվել անազատության մեջ, հատկապես՝ կալանավայրում»:

Փաստաբանի հարցմանն ի պատասխան տրամադրված տեղեկանքում նկարագրված են Սամվել Մայրապետյանի ոչ միայն հիվանդության տեսակը, դրա հնարավոր հետևանքները, այլ նաև՝ ռեժիմը, որը անհրաժեշտ է խստորեն պահպանել նշված հիվանդության պարագայում: Փաստաբանի հարցին՝ Ձեր կարծիքով հնարավո՞ր է արդյոք ապահովել ձեր կողմից նկարագրված անհրաժեշտ ռեժիմը և առողջության հսկողությունը կալանավայրում, բժիշկը հետևյալ կերպ է պատասխանել. «Իրատեսական չեմ համարում անազատության մեջ, հատկապես՝ կալանավայրում, անհրաժեշտ ռեժիմի և առողջության հսկողության ապահովումը, ինչը կվտանգի հիվանդի կյանքը»:

Սամվել Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված միջնորդության պատճեններն այս անգամ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ուղարկելուց բացի ուղարկվել են նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ու նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը