Քաղաքական

25.10.2018 17:48


Փաշինյանը Տիգրան Սարգսյանի բանակում չծառայած օգնականին նշանակել է իրեն օգնական

Փաշինյանը Տիգրան Սարգսյանի բանակում չծառայած օգնականին նշանակել է իրեն օգնական

Irakanum.am-ը տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Այս նշանակումը, ըստ էության, կարելի է դիտարկել բարիկադները քանդելու համատեքստում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ երիտասարդ Կիրակոսյանը նախկին իշխանության ժամանակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։ Մասնավորապես Եղիշե Կիրակոսյանը եղել է ՀՀ նախկին վարչապետերից Տիգրան Սարգսյանի օգնականը։

Այդ պաշտոնում նա պաշտոնավարել է 2008-2012 թվականներին։ 2012-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն է եղել։ 2014թ. հուլիսից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։

Եղիշե Կիրակոսյանը ՀՀ այն պաշտոնյաններից է, ով բանակում չի ծառայել։ Ի դեպ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ընդդիմադիր ժամանակ բավականին խիստ քննադատություններ էին հնչեցնում այդ առիթով, սակայն ներկայիս կառավարության կազմում եւս շատ են այն պաշտոնյաները, ովքեր այս կամ այն պատճառով բանակում չեն ծառայել։ Եղիշե Կիրակոսյանը եւս այդ շարքին է դասվում։

Այս խորագրի վերջին նյութերը