Քաղաքական

26.10.2018 19:01


Վանեցյանն իմ բաջանաղն է, բայց դա չի նպաստել, որ ես նախարար նշանակվեմ. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)

Վանեցյանն իմ բաջանաղն է, բայց դա չի նպաստել, որ ես նախարար նշանակվեմ. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը վստահեցնում է, որ պաշտոնի նշանակման մեջ ոչ մի դեր չի ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալ լինելը։

«Այո, Վանեցյանն իմ բաջանաղն է, իրար ճանաչում ենք շուրջ 14 տարի, բայց ես 20 տարի է՝ էներգետիկ համակարգում եմ աշխատում։ Չեմ կարծում, որ բարեկամական կապն է կողմնորոշիչ դեր ունեցել վարչապետի համար նման առաջարկ անելու համար։ Չեմ կարծում, որ Վանեցյանի բաջանաղը լինելն է նպաստել, որ նշանակվել եմ այս պաշտոնում»,– այսօր՝ հոկտեմբերի 26–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։

Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, թե նա իրեն այլ պաշտոնում է տեսնում, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում, ունեմ բազմաթիվ ծրագրեր եւ անկախ նրանից, որ ժամանակավոր պաշտոնակատար եմ, սպասողական վիճակ չկա, բոլոր ծրագրերն իրագործում ենք եւ աշխատում ենք այնպես, ինչպես նախկինում աշխատել ենք»։

Հիշեցնենք, որ Գարեգին Բաղրամյանը նախարար էր նշանակվել հոկտեմբերի 4–ին։ Օրեր անց, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել եւ Բաղրամյանը դարձել էր նախարարի պաշտոնակատար։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը