Աշխարհ

30.10.2018 14:26


Մակրոնը չպլանավորված հնգօրյա արձակուրդ է վերցրել հոգնածության պատճառով. Franceinfo

Մակրոնը չպլանավորված հնգօրյա արձակուրդ է վերցրել հոգնածության պատճառով. Franceinfo

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել Է չպլանավորված հնգօրյա արձակուրդ վերցնել՝ աշխատանքի լարված գրաֆիկից հոգնածության պատճառով: Հոկտեմբերի 30-ին այս մասին հայտնել Է Franceinfo ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս առնչությամբ պետության ղեկավարը կարգադրել Է մեկ օր շուտ անցկացնել Նախարարների խորհրդի շաբաթական նիստը, որն ավանդաբար չորեքշաբթի օրերին տեղի Է ունենում Ելիսեյան պալատում: «Նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր անցած 17 ամիսներն արտակարգ ինտենսիվ Էին, եւ պետության ղեկավարի հոգնածությունը միանգամայն բացատրելի Է»,- ասել Է ռադիոկայանի աղբյուրը: Նրա խոսքով՝ Մակրոնը խիստ ռեժիմ ունի, եւ հաճախ նա երեք ժամից ավելի չի քնում:

Առաջիկա հանգստյան օրերին Մակրոնը պետք Է երկարատեւ ուղեւորության մեկնի Ֆրանսիայի դեպարտամենտներ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակի նախապատրաստման շրջանակներում, որը նշվելու Է նոյեմբերի 11-ին: «Նախագահը պետք Է շունչ առնի: Նա մի քանի օր կանցկացնի ընտանիքի հետ, սակայն պետության ղեկավարի արձակուրդի վայրը չեն հայտնում»,-նշել Է ռադիոկայանը՝ ճշտելով, որ դա չի լինի ո՛չ Վերսալի Լատեռն քաղաքամերձ նստավայրը, ո՛չ Էլ նախագահական զույգի տունը Նորմանդիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը