Կարծիք

05.11.2018 09:27


Հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել «Իմ քայլը»

Հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել «Իմ քայլը»

Մի անմեղ հարց՝ «Իմ քայլը» դաշինքը ի՞նչ ուժերից է բաղկացած....

Հա, մեկը Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրն» է, բա մյո՞ւսը կամ մյուսնե՞րը.... Վիզս կտրեմ՝ հայաստանցիների 99 ամբողջ 00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել այն ուժը, որը ղռռալեն մտնելու է խորհրդարան դեկտեմբերի 9-ին...

Այսինքն՝ թքած ունենք, թե ում հետ է որոշել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիրը», ինչու է որոշել համագործակցել, ինչու է հենց այդ ուժին ընտրել որպես դաշնակից, ովքեր են այդ դաշնակիցները, ինչ գաղափարախոսություն ունեն, ինչու ենք ուզում նրանց բերել խորհրդարան... Մի հատ անուն տվեք...

Կներեք, սա է մեր հասարակության այսօրվա վիճակը...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը