Լրահոս

09.03.2010 16:09


Ռ. Առաքելյան. «Թուրքիայում ևս կա օրենք, որն օտար քաղաքացիներին հողի վաճառքն արգելում է»

Ռ. Առաքելյան. «Թուրքիայում ևս կա օրենք, որն օտար քաղաքացիներին հողի վաճառքն արգելում է»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն անդրադառնալով ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին՝ ասել է, թե դրա արդարացիությունն անվիճելի է.

-Լիբերալ առևտրի, բաց սահմանների խնդիրը մեզ նման երկրների համար չափազանց վտանգավոր է, և մոտեցումները պետք է շատ մանրախնդիր լինեն,-ասել է պատգամավորն ու ավելացրել, թե դեմ է այն դրույթին, որ նշված 25 կմ-ն օրինագծից հանվել է.

-25 կմ-ն՝ որպես այդպիսին, միջազգային իրավունքի շրջանակում դիտվում է որպես հրետակոծման հատված։

Օրինագծի հեղինակ Ռուզան Առաքելյանն ասել է, թե երբ սկզբնական շրջանում արձանագրել են 25 կմ, նկատի են ունեցել այն հանգամանքը, որ սահմաններն ավելի խոցելի են, սակայն ինքն ընդառաջ է գնացել կառավարության վերապահմանը։

-Չեմ ուզենա, որ կարծիք լինի, թե միայն հայ-թուրքական հարաբերություններն առիթ հանդիսացան, որ այս մտահաղացումն ունենայի։

Ասուլիսի ընթացքում նաև ասվել է, թե օրենքում փոփոխություններ մտցվելուց սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքները չեն ոտնահարվում, քանզի նրանք երկքաղաքացիություն ունեն։

Պատգամավոր Ռ. Առաքելյանը նշել է, թե օրենքը հետադարձ ուժ չունի, և ՀՀ տարածքում մինչ այս ինչ գնվել է, արդեն գնվել է.

-Թուրքիայում ևս կա օրենք, որն օտար քաղաքացիներին հողի վաճառքն արգելում է,-նշել է Ռ. Առաքելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը