Կարծիք

19.11.2018 10:08


Արտագնա աշխատողների աշխատածից հարկ գանձելու մտքի հեղինակը հաստատ ուղեղի բորբոքում ունի

Արտագնա աշխատողների աշխատածից հարկ գանձելու մտքի հեղինակը հաստատ ուղեղի բորբոքում ունի

Արտագնա աշխատողների աշխատածից հարկ գանձելու մտքի հեղինակը հաստատ ուղեղի բորբոքում ունի։

***

Իսկ ՊԵԿ-ում վայրի կենդանիների հարկման մեխանիզմ դեռ չեն մտածե՞լ։ Ասենք՝ արջերն ինչո՞ւ առանց հարկեր վճարելու տանձ հավաքեն։

***

Էն օրը քաղաքական գործիչներից մեկը լավ միտք ասեց։
Ասում է՝ պատերազմական իրավիճակում գտնվող, փակ սահմաններով երկրում ոտքի կանգնելու համար բնական պաշարները չօգտագործելը առնվազն տրամաբանական չէ։
Բնականաբար, բնապահպանական բարձր ստանդարտներով ու կոռուպցիայի բացառմամբ, որ հոնքը սարքելու տեղը աչքն էլ չհանենք։
Թե բա խոպանչիներին հարկենք․․․

***

Հարուստ քաղաքացի՝ հարուստ բյուջե

Բյուջեն քաղաքացիներին քերթելով չեն լցնում. ներդրումներով ու նոր աշխատատեղերով են լցնում։
Մեծ բյուջե ունենալը ինքնանպատակ չպետք է լինի։ Քաղաքացիներն ավելի արդյունավետ են տնօրինում իրենց միջոցները, քան պետությունը։

***

Ով չի հարկվում, հայ չէ:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը