Լրահոս

09.02.2011 15:15


Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց հերթական բողոքի ցույցն է անցկացվել

Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց հերթական բողոքի ցույցն է անցկացվել

Այսօր Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ «Ադրբեջանի հանդեպ Իսլամական Հանրապետության պաշտոնատար անձանց անհարգալից վերաբերմունքի և Իրանի Իսլամական Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մերձեցման»։

Դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են ընդունել ցուցարարների ներկայացրած բանաձևը։ Ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, ցույցի մասնակիցներից մեկն էլ ձերբակալվել է։

Ցույցի մասնակիցները հետևյալ կարգախոսներն են ձայնարկել՝ «Մի՛ խառնվեք Ադրբեջանի ներքին գործերին», «Իրանը մահմեդականների թշնամու ընկերն է», «Դադարեցրե՛ք օգնությունը զավթչին»։

Այս խորագրի վերջին նյութերը