Լրահոս

10.03.2010 13:37


Հակոբ Հակոբյան. «Նրանք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար»

Հակոբ Հակոբյան. «Նրանք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար»

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ մտցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։

-Օրենսգրքում 109 հոդված կա, որոնք արդեն փոփոխության կարիք ունեն՝  պայմանավորված ստեղծված արտադրական և հասարակական հարաբերություններով։ Մենք դա վերարտադրում ենք օրենքի տեսքով, որպեսզի վաղը դա լինի ավելի կիրառելի,-նշել է նա։

Ըստ Հակոբ Հակոբյանի՝ հարցը քննարկման փուլում է, և իրենք տարբեր քննարկումներ են անցկացում ՀԿ-ների հետ։

-Փոփոխությունների իմաստը հետևյալն է. բացի արհեստակցական միություններից, ցանկալի է, որ հիմնարկներն ու ձեռնարկություններն ունենան նաև  աշխատավորների ներկայացուցչիների մարմին, և նրանք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար ,-նշել է նա։

Այն հարցին, թե արհեսատակցական միությունները հիմա իրենց չեն արդարացնում, արդյոք կարդարացնի՞ իրեն նոր մարմինը, Հակոբ Հակոբյանը պատասխանել է, թե համատեղ նրանք կկարողանան ուժեղ գործել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը