Քաղաքական

29.11.2018 20:52


ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԵԱՀԿ կայքում:

Զեկույցում ասվում է.

1. ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ

• Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Համաձայն արտահերթ ընտրութունների անցկացման վերաբերյալ քաղաքական պայմանավորվածության՝ Վարչապետի հոկտեմբեր 16-ի տակտիկական հրաժարականի արդյունքում, որի նպատակն էր լուծարել խորհրդարանը, նշանակվեցին արտահերթ ընտրություններ։

• Խորհրդարանական ընտրությունների իրավական դաշտը վերջին անգամ փոփոխվել է 2018թ. մայիսին: Ընտրական օրենսգրքում և համապատասխան օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով խստացվել են վարչական ռեսուրսների չարաշահմանը միտված կանխարգելման միջոցները, վերացվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները և ընտրախախտումների համար սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ և տույժեր: Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, կառավարության կողմից օրենսդրական փոփոխությունների նախագիծ ներկայացվեց , որի նպատակն էր փոխել ընտրական համակարգը՝ անցում կատարելով զուտ համամասնական ընտրակարգի, և ներմուծել մի շարք այլ նշանակալի փոփոխություններ, սակայն նախագիծն ի վերջոչստացավ պահանջվող՝ խորհրդարանում մեծամասնություն համարվող ձայների երեք հինգերորդը

• Երկաստիճան համամասնական ընտրակարգով ընտրվում է առնվազն 101 պատգամավոր: Թեկնածուներն ընտրվում են մեկ համապետական փակ և 13 տարածքային բաց ցուցակներից: Այն դեպքում երբ որևէ մեծամասնություն չի ձևավորվում պաշտոնական արդյունքների հրապարակումից վեց օր անց, երկրորդ փուլ է իրականացվումառավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուական ցուցակների միջև՝ ընտրությունների օրվանից հետո՝ 28-րդ օրը: Խորհրդարանային չորս մանդատը վերապահված է առավել մեծ թվով ներկայացված ազգային փոքրամասնությունների թեկնածուներին։ Ընտրական վարչարարությունն իրականացվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) և 2010 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից: ԿԸՀ-ն կանոնավոր նիստեր է ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքլություն 2 Հայաստանի Հանրապետություն, Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դեկտեմբերի 9, 2018 Միջանկյալ զեկույց (12-25 Նոյեմբեր, 2018)

• հրավիրում և ընդունում է միաձայն կոլեգիալ որոշումներ: ԿԸՀ-ի և ՏԸՀ-ի հանդեպ վստահության առումով որևէ մտահոգություն դեռևս չի արտահայտվել: Բոլոր չորս խորհրդարանական կուսակցությունները և դաշինքը ԿԸՀ ներկայացրել են ԸԸՀ իրենց թեկնածուների դիմումները անդամի թափուր տեղը համալրելու համար մինչև նոյեմբերի 21-ը: Շուտով անցկացվելու են ԸԸՀ անդամների համար նախատեսված դասընթացներ։

• Ընտրողների ռեգիստրը պասիվ ցուցակ է՝ հիմնված բնակչության ռեգիստրի վրա: Հասարարակական վերահսկողության համար հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող: Համաձայն օրենքի, ԿԸՀ-ն պարտավոր է ընտրություններից հետո սքանավորել և հրապարակել բոլոր ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք ԿԸՀ կայքում: ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության (ԸԴԱ) մի շարք զրուցակիցներ անհանգստություն են հայտնել քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ:

• ԿԸՀ կողմից գրանցվել են ինը քաղաքական կուսակցությունների և երկու կուսակցությունների դաշինքների թեկնածուների ցուցակներ: Բոլոր մասնակիցներն ապահովել 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել:

• Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում : ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում, վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում : ԺՀՄԻԳ ԸԴԱ –ի բ զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ հայտնեցին անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում :

• Բոլոր մրցակիցները բացել են քարոզարշավի համար նախատեսված հատուկ բանկային հաշիվներ: Որոշ կազմակերպչական ծախսեր, ինչպես օրինակ՝ գրասենյակի տարածքի վարձավճարը, կարող են չկատարվել քարոզարշավի հիմնադրամից: Մուծումներ կարող են ընդունվել ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից: Սակայն, օտարերկրյա կամ անանուն աղբյուրներից մուծումներ չեն թույլատրվում: Քարոզարշավի հիմնադրամի վերահսկումն իրականացվում է ԿԸՀ Վերահսկիչ - վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) կողմից:

• Լրատվական միջավայրը բազմազան է, սակայն շատ ԶԼՄ-ներ ընկալվում են որպես փոխկապակցված քաղաքական ուժերի հետ՝ այդ թվում Հանրային հեռուստաընկերությունը: Ի լրումն հեռարձակվող ԶԼՄ-ների, սոցիալական ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքլություն 3 Հայաստանի Հանրապետություն, Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դեկտեմբերի 9, 2018 Միջանկյալ զեկույց (12-25 Նոյեմբեր, 2018) ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշեցինորոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը ը որակեցին որպես ոչ նպաստավոր գործող կառավարության,մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար:

• Ընտրողները, լրատվամիջոցների ներկայացուցիչները և դիտորդները կարող են բողոքներ ներկայացնել միայն իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ, իսկ կուսակցությունների վստահված անձինք և հանձնաժողովի անդամները կարող են բողոքներ ներկայացնել ինչպես իրենց, այնպես էլ այլ շահառուների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ ընտրությունների վարչարարությամբ զբաղվող մարմինները կամ դատարանները բողոքներ չեն ստացվել:

• Օրենքը նախատեսում է միջազգային և քաղաքացի հանդիսացող դիտորդների և կուսակցությունների վստահված անձանց ներկայությունը ընտրատեղամասերում: Նոյեմբերի 24-ի վերջնաժամկետով, ԿԸՀ-ն ստացել է 23 հայտ ՔՀԿ-երից՝ որպես դիտորդ հավատարմագրվելու համար:

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ի հետևումն Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացնելու հրավերին և սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Կարիքների գնահատման առաքելության հանձնարարականին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից նոյեմբերի 12-ին1 Հայաստան է գործուղվել Ընտրությունների դիտորդական առաքելություն (ԸԴԱ): Դեսպան Ուրսուլա Գացեկի գլխավորած դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են 13 փորձագետներ, ովքեր տեղակայված են Երևանում և 24 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր նոյեմբերի 18-ին տեղակայվել են հանրապետության ողջ տարածքով: Առաքելության անդամները ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 20 պետություններ: Քվեարկության օրվա ընթացակարգերը դիտարկելու նպատակով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակից երկրներից հայցել է թվով 250 կարճաժամկետ դիտորդներ:

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը