Աշխարհ

03.12.2018 08:53


Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ (տեսանյութ)

Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ (տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար կրթություն, ասվում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրություն, փոխանցում է newsru.co.il-ը։

Հետաքննությունն սկսվել է Առողջապահության նախարարությունում ստացված անանուն բողոքից հետո։ Տևական ժամանակ՝ մինչ բավարար ապացույցներ ունենալը, ոստիկանությունը հետաքննությունը վարել է գաղտնի։ Կասկածյալները, որոնց մեծ մասը բնակվում է արաբական և դրուզական բնակավայրերում, ձերբակալվել է։

Հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ավարտել ուսումը և հանձնել բոլոր քննությունները, նրանք կապի մեջ են մտել խարդախի հետ, ով նրանց ուղղորդել է Սուրբ Թերեզա, Մխիթար Գոշ և Հայբուսակ կրթական հաստատություններ, որտեղ կարճ ժամանակ սովորելուց հետո նրանք դիպլոմներ են ստացել:

Աղբյուրը՝ shantnews.am

Այս խորագրի վերջին նյութերը