Լրահոս

12.03.2010 15:30


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված' ս.թ. մարտի 15-ի ժամը 10.00 մինչև մարտի 16-ի ժամը 10.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, Մամիկոնյանց, Վրացական, Գրիբոյեդով, Գր.Արծրունի, Մալխասյանց, Արղության, Ադոնց, Ռիգայի, Ա.Խաչատրյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ մարտի 16-ի ժամը 10.00 մինչև մարտի 17-ի ժամը 10.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ֆուչիկի փողոցների իրենց նրբանցքներով, 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի 1-7 հարկերի, Հանրապետական հիվանդանոցի և հարակից տարածքների, ինչպես նաև Դավիթաշեն գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը