Լրահոս

15.03.2010 10:18


ԱՄՆ–ը և Ֆրանսիան դատապարտել են «Իմեդի» հեռուստաընկերության աղմկահարույց տեսանյութը

ԱՄՆ–ը և Ֆրանսիան դատապարտել են «Իմեդի» հեռուստաընկերության աղմկահարույց տեսանյութը

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը շաբաթ երեկոյան տեղեկություն էր տարածել Վրաստան ռուսական զորքերի ներխուժման և նախագահ Սահակաշվիլիի սպանության մասին, և ընդամենը հետո էր պարզաբանել, որ ներկայացրել է իրադարձությունների հնարավոր սցենար։ Մոտ 30 րոպե տևած այդ հաղորդումը Վրաստանում խուճապ է առաջացրել։

«Իմեդի» հեռուստաընկերության այդ տեսանյութի շուրջ ծավալված աղմուկը սպառնում է միջազգային ասպարեզ դուրս գալ։

Այսպիսով, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այդպիսի ռեպորտաժները չեն նպաստում Վրաստանի անվտանգության ամրապնդմանը։

«Այդ տեսանյութը չի համապատասխանում լրագրողական չափանիշներին»,-հայտարարել է Ջ. Բասը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն այդ տեսանյութն անվանել է ավելի քան տարօրինակ և միանգամայն անտեղի նախաձեռնություն և հայտարարել, թե Փարիզում ակնկալում են, որ դրա բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն։

Իր հերթին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վրդովված է տեղի ունեցածով։ 

«Հաղորդման ընթացքում անհրաժեշտ էր էկրանին շարունակ գրառում տեղադրել, որ դա իմիտացիա է և իրականություն չէ։ Բայց այդպիսի ծանուցում եղել է միայն մինչ հաղորդման սկսվելը և դրա ավարից հետո։ Այդ իսկ պատճառով երկրի բնակիչներից շատերը սկսել են անհանգստանալ, այդ թվում և իմ տատիկը, ով թեև ինձ վերջերս էր տեսել, բայց ամեն դեպքում նյարդայնացել է»,- ասել է Մ. Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը