Լրահոս

15.01.2019 10:10


Խաղողի այգի և խոտածածկ տարածքներ են այրվել

Խաղողի այգի և խոտածածկ տարածքներ են այրվել

Հունվարի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում այրվել է մոտ 250 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրի կողմից Մովսես բնակավայրին պատկանող «Շառունթ» կոչվող հանդամասում՝ մոտ 1500 քմ խաղողի այգի և մոտ 2,5 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը