Լրահոս

15.01.2019 10:15


«Opel Signum»–ը բախվել է արգելապատնեշին

«Opel Signum»–ը բախվել է արգելապատնեշին

Հունվարի 15-ին՝ ժամը 02:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Signum» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը