Լրահոս

28.01.2019 10:15


Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը