Կարծիք

23.02.2019 10:40


Կանանց դերը պատմության մեջ

Կանանց դերը պատմության մեջ

Ֆրանսիական հեղափոխության շարժիչ ուժերից մեկը բամբասանքն ու արքունիքում տիրող բարքերի մասին խոսակցություններն էին։

Բամբասանքի հիմնական հերոսը Լյուդովիկոս 16–րդի կինն էր՝ Մարիա Անտուանետտան։ Նրա ծախսերի, ցոփ ու շվայտ կյանքի, պետական միջոցները մսխելու և Լյուդովիկոսի փոխարեն պետությունը փաստացի կառավարելու մասին լեգենդներ էին պտտվում։

1789–ից մեկնարկած ֆրանսիական հեղափոխութունից 3 տարի անց Մարիային գլխատեցին։ Նրան ներկայացված մեղադրանքն անհեթեթ էր, բայց դա ոչ մեկին չէր հետաքրքրում, քանզի նրա մեղադրական եզրակացությունը վաղուց առկա էր ժողովրդի գլխում, բանահյուսություններում և տպագիր մամուլում։

. . .

Ցարական արքունիքում Նիկոլայ 2–րդը համարվում էր թուլակամ, իսկ նրա կինը՝ Ալեքսանդրան, «հարց լուծող»։

Ալեքսանդրայի շուրջ բազմաթիվ բամբասանքներ էին պտտվում։ Նա ոչ ֆորմալ ձևով միջամտում էր պետական կառավարմանը։

Նիկոլայ 2–րդի իմիջի վրա բացասաբար ազդեց նաև իր կնոջ գերակտիվությունը՝ պետական բյուջեի ծախսերին խառնվելու և չափից դուրս առաջին պլան մղվելու առումով։

Ալեքսանդրան ընտանիքի անդամների հետ սպանվեց բոլշևիկների կողմից հեղափոխության մեկնարկից 1 տարի անց։

. . .
Ասածս այն է, որ պատմությունից պետք է դասեր քաղել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը