Լրահոս

10.02.2011 13:16


Տիգրան Կարապետյան. «ԲՀԿ–ն պետք է վճռական քայլերի դիմի»

Տիգրան Կարապետյան. «ԲՀԿ–ն պետք է վճռական քայլերի դիմի»

«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին՝ ասել է, թե ԲՀԿ-ի հստակ քայլերը կերևան փետրվարի 12-ի համագումարի ժամանակ։

-Իշխանության ցանկությունն  է, որ ԲՀԿ-ն ասի, թե սատարում է Սերժ Սարգսյանին, և ԲՀԿ-ն էլ հասկանում է, որ դա իր հեղինակությանը դեմ է։ Մի խոսքով, ինձ թվում է, որ վճռական քայլ պետք է անեն, իսկ թե ի՞նչ որոշում կլինի, իրենց որոշումն է։ Ինձ թվում է, որ պետք է վճռական լինեն, որովհետև իրենց հեղինակությունը ավելի բարձր է, կուսակցությունը պետք է ձգտի իր նպատակներին,-նշել  է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ վճռական քայլի դիմելով և կոալիցիցայից դուրս գալով՝ ԲՀԿ-ն և՛ կշահի, և՛ կկորցնի։

-Դուրս գալով՝ ԲՀԿ-ն կկորցնի այն իշխանական ռեսուրսը, որն այսօր ունի, բայց կշահի, քանի որ ավելի բարձր հեղինակություն կունենա,-ընդգծել է նա։

Այն հարցին, թե արդյոք կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալով Սերժ Սարգսյանի թիմը կշահի՞, Տիգրան Կարապետյանը պատասխանել է, թե չի շահի, որովհետև կմնա մենակ։

-Կամ կմնա Օրինած երկրի հետ, իսկ դա այնքան էլ պատվաբեր չէ,-ընդգծել  է նա։

Կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալուց հետո, ըստ Տիգրան Կարապետյանի, ԲՀԿ-ն շատ  ուժերի համար մրցակից կդառնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը