Լրահոս

22.03.2010 12:58


Հոկտեմբերի 27-ի գործով նախկին կասկածյալը ՀՀ 3 նախագահների մասին

Հոկտեմբերի 27-ի գործով նախկին կասկածյալը ՀՀ 3 նախագահների մասին

1999թ. հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչությանն օժանդակելու համար մեղադրվող, այնուհետև 2000թ. հունիսի 27-ին ապացույների անբավարարության հիմքով արդարացված Նաիրի Բադալյանն այսօր «Ուրբաթ» ակումբում, խոսելով ՀՀ 3 նախագահների մասին, ասել է.

-Քաղաքական դաշտի առումով Հայաստանում առանձնապես որևէ դրական փոփոխություն չեմ տեսնում, այնքանով որքանով Հայաստանը բացառիկ հրաշալի շանս ուներ նորմալ, քաղաքակիրթ երկիր դառնալու և 1991թ. այդ շանսը բաց թողնվեց և դրան հաջորդող յուրաքանչյուր հաջորդ նախագահն ավելի վատն ենք ունեցել, քան եղել է նախկինում' ինտելեկտուալ առումով: Զուտ ինտելեկտի պլանկան, իմ կարծիքով, իջնում է, և ոչ միայն նախագահների մասին է խոսքը , այլև ընդհանրապես քաղաքական էլիտայի: Այսինքն, ամեն հաջորդ քաղաքական էլիտան, ամեն հաջորդ պառլամենտի կազմ ավելի վատն է, քան նախորդն է եղել»:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը