Լրահոս

24.03.2010 13:20


Վաղը մեկնարկում է ՀՅԴ կազմակերպած միջազգային երկօրյա խորհրդաժողովը

2010թ. մարտի 25-ից 26-ը  Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպությամբ «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում, ժամը 10:00-ին կմեկնարկի միջազգային երկօրյա խորհրդաժողով' «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ-տեղական իրողություններ» թեմայով:

Խորհրդաժողովը համակողմանիորեն կքննարկի և կվերլուծի ժամանակակից սոցիալիզմի գաղափարական և գործնական դրսևորումները, սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների փորձառությունը, վեր կհանի և կարժևորի այն  ձեռքբերումները, որոնք դրական միտում են ապահովել այլ երկրներում տնտեսական բարեփոխումների իրականացման և սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ, կանդրադառնա Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին՝ ուղենշելով վերջիններիս հնարավոր լուծումները։

Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն են բերելու Ռուսաստանի, ԱՄՆ□ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Հունաստանի, Արգենտինայի, Չիլիի, Իրանի, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այս խորագրի վերջին նյութերը