Լրահոս

25.03.2010 14:31


Արմեն Աղայան. «Իշխանափոխության խնդիրն այսօր այլ ձևակերպում ունի՝ այն աստիճանաբար կապվում է ընդդիմության փոփոխության հետ»

Արմեն Աղայան. «Իշխանափոխության խնդիրն այսօր այլ ձևակերպում ունի՝ այն աստիճանաբար կապվում է ընդդիմության փոփոխության հետ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանն ասել է, թե կապված Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերների հետ՝ Հայաստանում քաղաքական միավորումների բաժանումներ են տեղի ունեցել։

-Կան ընդդիմադիր գործիչներ, որոնք բոլորովին դեմ են հայ-թուրքական արձանագրություններին, կա մյուս ընդդիմությունը, որը մինչև վերջերս բավական ազդեցիկ էր (խոսքը  Հայ ազգային կոնգրեսի մասին է), և որը սկզբունքորեն կողմ է և միայն այդ պատմաբանների հանձնախմբի կետին դեմ արտահայտվելով՝ ուզում է ցույց տալ, որ ինչ-որ բանով տարբերվում է իշխանական դիրքորոշումից,  և կա խորհրդարանական ընդդիմություն, որը դեմ է արձանագրություններին,-նշել է նա։

 Ըստ Արմեն Աղայանի՝ ազգային դաշտում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշակի խմորումներ են ընթանում։

-Տեղի են ունենում գաղափարախոսական, կազմակերպական բնույթի քննարկումներ, ինչ-որ  ձևեր են առաջարկում երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար։ Սա ողջունելի ուղղություն է և կարող է արդյունքներ տալ մոտ ապագայում։ Ի վերջո, իշխանափոխության խնդիրն այսօր բոլորովին այլ ձևակերպում է ստանում, և նա աստիճանաբար կապվում է ընդդիմության փոփոխության հետ, որից հետո նոր հնարավոր է այդ իշխանափոխությունը,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ հայ հասարակությունն իրավունք ունի ունենալ այնպիսի ընդդիմություն, որն ազգային խնդիրների վերաբերյալ շատ հստակ դիրքորոշումներ կունենա՝ օրինակ՝ ղարաբաղյան հարցում ոչ մի զիջում չանելու դիրքորոշում։

-Հենց այդ ուղղությամբ էլ քայլեր են արվում բազմաբնույթ գաղափարական բևեռի ձևավորման ուղղությամբ, որովհետև այս ոչ այլընտրանքային ընդդիմության ժամանակներն անցել են։ Ոչ ոք չի կարող Ստեփան Դեմիրճյանի, Լևոնի կամ Վազգեն Մանուկյանի ոճով ընդդիմություն խաղալ. հստակ գաղափարական այլընտրանք է պետք,-նշել  է նա։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը