Լրահոս

25.03.2010 16:51


Վարդան Խաչատրյանը ցանկանում է վերադառնալ «Ժառանգությո՞ւն»

Վարդան Խաչատրյանը ցանկանում է վերադառնալ «Ժառանգությո՞ւն»

 Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում ասել է, որ գոյություն չունի ՍԴՀԿ-ի Լյուդմիլա Սարգսյանի թև, Պողոսի կամ Պետրոսի թև, Շիրխանյանն էլ ընդհանրապես թև չունի։

-Գոյություն ունի մի ՍԴՀԿ կառույց՝ ՀՀ-ում գրանցված։ Ես գրանցված կառույցի անդամ եմ և անդամակցել եմ ՍԴՀԿ հայաստանյան կառույցին։ Հիմա մի աղվես այնտեղից կհայտարարի, որ ինքը թև է, մյուս խլուրդը կասի, որ ինքը թև է՝ ինձ չի հետաքրքրում։ Կնիքը գտնվում է այն կառույցում, որի անդամը ես եմ։ Այսինքն, պետռեգիստրում գրանցված է այն կառույցը, որտեղ ես անդամակցել եմ։ Ով ի՞նչ կասի՝ ինձ հետաքրքիր չի։ Կենդանաբանական այգում շատ կենդանիներ կան, տաբեր բաներ կասեն,- նշել է Գ. Եղիազարյանը։

Նա նշել է, որ ՍԴՀԿ-ից առանձնացված կառույցն իշխանության պատվերով ստեղծված մի կոոպերատիվ միավոր է։ Ավելին, իրեն էլ են մոտեցել և փորձել համոզել առանձնանալ ՍԴՀԿ-ից, սակայն ինքը չի համաձայնել։

Ինչ վերաբերում է Վարդան Խաչատրյանին, ապա Գ. Եղիազարյանն ասել է, որ որոշ տեղեկություններով նա ցանկանում է վերադառնալ «Ժառանգություն» կուսակցություն.

-Էս տղային պետք է ասել՝ գործ չունե՛ս, թո՛ղ փախի մի 5 րոպե շուտ։ Սա էլ ինչո՞ւ ջուրը չտեսած բոբիկացավ, որովհետև աշխատում է Սերժ Սարգսյանի ամբիոնում։ Բայց տղա՛ ջան, դու եղել ես փառապանծ սոցիալիստ և աթեիստ (հիմա հասկանում եմ, որ աստվածաբանության ֆակուլտետում քո պես մարդը պետք է դաս տա), բայց քաղաքականությունն աստվածաբանություն չի. ճիշտ հակառակն է ճիշտն ասած, մի քիչ սատանային մոտիկ բան է։ Հիմա ի՞նչ ես ուզում։ Վե՛ր կաց, գնա քո «Ժառանգությունը», տեսնենք հլը ի՞նչ է լինում, սրանք էլ ձայները կտրեն։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը