Լրահոս

26.03.2010 11:22


Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Արցախի ապագան

Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Արցախի ապագան

«Հայաստանն ի՞նչ կապ ունի այդ տարածքների հետ»,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցին։

- Ցանկացած հայտարարության, մանավանդ հանրապետության ղեկավարի կամ արտաքին գերատեսչության ղեկավարի, պետք է մոտենալ սառնասրտորեն։ Եթե վերլուծենք այդ տեքստը, ապա այնտեղ որևէ հստակություն չկա։ Նա ասել է, թե կարող է քննարկվել այդ տարածքների վերադարձը։ Սա համեմատական կատեգորիա է. լուսինն էլ կարող է իր ուղեծիրը փոխել,-ասել է Դավիթ Բաբայանն ու ավելացրել,- մենք միշտ էլ ասել ենք՝ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ցանկացած հարց քննարկել, այդ թվում՝ տարածքների, ինչն ամենևին էլ չի նշանակում այդ տարածքների կամ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում։ Տարածքների խնդիր կա և՛ իրենց մոտ, և՛ մեզ մոտ։

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականն ասել է, թե ամեն ինչ պետք է խորությամբ դիտարկել։

-Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Արցախի ապագան։

Հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի հայտարարությունները համաձայնեցվա՞ծ են Արցախի Հանրապետության ղեկավարության հետ, քանզի բանակցություններում Արցախը ներկայացնում է Հայաստանը, Դ. Բաբայանը պատասխանել է.

-Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, մենք ուրիշ պետություն ենք, իհա՛րկե համաձայնեցված չէ։ Նա ներկայացրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը