Լրահոս

17.11.2010 17:30


Սպարտակ Մելիքյանը չի՞ կարող զրկվել անձեռնմխելիությունից` մնալով պատգամավոր

Սպարտակ Մելիքյանը չի՞ կարող զրկվել անձեռնմխելիությունից` մնալով պատգամավոր

ԺԱԿ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը լրագրողներին ասել էր, թե խորհրդարանին խնդրելու է, որ իրեն զրկեն անձեռնմխելիությունից։ Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատին ներկայացրած իր մեղադրանքներին՝ կոռուպցիա և կողմնակալություն, նա նշել էր, թե իր բարձրաձայնած հարցերին խորհրդարանի 90%-ը համաձայն է, բայց տարբեր պատճառներից ելնելով՝ չի բարձրաձայնում։

Արձագանքելով Սպարտակ Մելիքյանի վերոնշյալ հայտարարություններին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»-ին ասել է, թե չի կարծում, որ նման հայտարարություն կարելի է անել ուրիշների փոխարեն։

-Խնդիրը վերաբերում է նրան, որ Սպարտակ Մելիքյանը ինքնուրույն, որպես պատգամավոր, հարց է բարձրացրել, մնացած սցենարներն արդեն պարզ դարձավ այսօր, որ դատարանը կլուծի։ Ինչ վերաբերում է խորհրդարանի կարծիքին, որ ես կամ Սպարտակ Մելիքյանը կամ մյուսը կկարողանա ասել՝ 90%, նման բան չի կարող լինել, որովհետև խորհրդարանը ոչ միայն քաղաքական թիմեր են, այլև մարդիկ են, ովքեր ունեն դատողություններ։ Համենայնդեպս, խնդիրը մեզանում չի քննարկվում։

Իրեն պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու Ս. Մելիքյանի խնդրանքի վերաբերյալ էլ Գալուստ Սահակյանն ասել է.

-Կանոնակարգ օրենքով նման սցենարներ չկան։ Ցանկացած պատգամավոր կարող է հրաժարական տալ և մի քանի օրերի ընթացքում, կարծեմ ՝15, եթե հրաժարականը հետ չի վերցնում, մեխանիկորեն դուրս է մնում, այսինքն մեխանիկորեն մանդատը ցած է դնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը