Լրահոս

29.03.2010 16:20


Ռ. Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվացումը չի կապում հայ–թուրքական գործընթացի հետ

Ռ. Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվացումը չի կապում հայ–թուրքական գործընթացի հետ

-Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապել այս ճանաչումները... կարծում եմ՝ մենք հիմք չունենք նման մտածելակերպ ունենալու համար,- «Արցախ» ակումբում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստանը։

Նա նաև նշել է, որ չպետք է մենք մեզ խաբենք, այլ պետք է ընդունենք, որ որոշ երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է քաղաքական գործընթացների հետ։

-Բայց մյուս կողմից մենք բոլորս էլ հայ ենք, և արդարության նկատմամբ հավատը ես դեռևս չեմ կորցրել և կարծում եմ, այո՛, աշխարհը կամաց-կամաց շարժվում է դեպի Ցեղասպանության հանցագործության ողջ ծանրությունը, հակամարդկային ողջ բնույթն ավելի խոր ըմբռնելուն, և դա են վկայում միջազգային իրավական դաշտում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվ այս առումով Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, որը մինչև հիմա ճանաչված և դատապարտված չի, շատ մեծ մեղք է մնում մարդկության վզին, և կարծում եմ, որ այլ երկրներում մարդիկ, լուրջ գործիչներ կան, որ դա հասկանում են, և որոնց պայքարն իրենց երկրներում, իրենց խորհրդարաններում՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, այս ազնիվ մղումով է պայմանավորված,- «Արցախ» ակումբում ասել է Ռ. Սաֆրաստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը