Լրահոս

30.03.2010 13:30


Մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը եւ Հաղթանակի օրվան' մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման մանրամասներ։ Ի թիվս մի շարք այլ հարցերի, քննարկվել են նաեւ Մոսկվայում կազմակերպվող տոնական զինվորական շքերթին Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից 10 հայ վետերանների պատշաճ մասնակցության մանրամասներ։
Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին առաջիկա տոնակատարությունները տոնին հարիր հանդիսավորությամբ կազմակերպելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը