Լրահոս

31.03.2010 11:25


ՀՀԿ մամուլի խոսնակը «Ժառանգության» կոչի մասին

ՀՀԿ մամուլի խոսնակը «Ժառանգության» կոչի մասին

Անդրադառնալով կլոր սեղանի ձևաչափով քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն ձևավորելու «Ժառանգության» կոչին՝ ուղղված ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվար Շարմազանովը «7օր»-ին իր անձնական տեսակետն է հայտնել։

-«Ժառանգության» մեր գործընկերներին պետք է տեղեկացնեմ, որ նման պրակտիկա արդեն կա՝ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորագույն հարցերի շուրջ արդեն 3 անգամ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություններ կազմակերպել է։ Մեկ անգամ, կարծեմ, «Ժառանգության» ներակայացուցիչը մասնակցել է։ Եթե կարիք լինի, նախագահ Սարգսյանը, ելնելով անհրաժեշտությունից, ևս մեկ կլոր սեղան կկազմակերպի։ Եվ մենք հույս ունենք, որ բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն, որովհետև կարևորագույն հարցերի շուրջ պետք է միասնականություն լինի, և քաղաքական ուժերը պետք է պատրաստակամ լինեն մեկը մյուսին օգնելու։ Եթե նման անհրաժեշտություն լինի, նախագահ Սերժ Սարգսյանն ի՛նքը կլոր սեղաններ կկազմակերպի, ինչպես նախկինում է կազմակերպել, և քաղաքական ուժերը կգան, կմասնակցեն, նույնիսկ այն ուժերը, որոնք մասնակցել են, հետո չեն մասնակցել և կամ ընդհանրապես չեն մասնակցում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը