Լրահոս

31.03.2010 13:58


«Orange»–ը հայտարարել է iPhone–ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին

«Orange»–ը հայտարարել է iPhone–ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին

Մարտի 31-ին «Orange»-ը հայտարարել է Հայաստանում iPhone-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին։ Այսուհետ «Orange»-ի 32 խանութներում կարելի է ձեռք բերել ինչպես iPhone 3G (8GB), այնպես էլ iPhone 3GS (16GB) և iPhone 3GS (32GB) հեռախոսները՝ հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով։

-Ուրախ եմ, որ առաջին օպերատորն ենք, որ Հայաստանում ներկայացնում ենք այս շատ հետաքրքիր և միջազգային ճանաչում ունեցող հեռախոսը։ Այդ փաստը «France Telecom»-ի և «Apple» ընկերությունների երկար համագործակցության արդյունքն է։ Մեզ համար շատ կարևոր էր, որ Հայաստանը պաշտոնապես լինի «Apple» ընկերության ցանկում, և մի քանի օր առաջ Apstore-ը բացվել է Հայաստանի համար։ Այսօր մենք Հայաստանին առաջարկում ենք լիարժեք, բոլոր հնարավորություններով և ծրագրային ապահովմամբ iPhone հեռախոսներ,- նշել է «Orange Armenia»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Ինչպես տեղեկացրել է «Orange Armenia»-ի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, առաջին անգամ Հայաստանում ամսական բաժանորդագրային ծառայության առաջարկության մեջ ներառված են ոչ միայն ձայնային ծառայության, այլև բավական մեծ ինտերնետ փաթեթներ։ «Orange»-ը ստեղծել է հատուկ iPhone-ի համար մշակված 4 սակագնային պլան, որոնք հնարավորություն են տալու լիարժեքորեն օգտագործել iPhone-ի ամբողջ ներուժը։ Սակագնային փաթեթները տարբերվում են արժեքներով։ Դրանք են.

4000 դրամանոց սակագնային պլանը ներառում է 100 րոպե զանգեր դեպի այլ ցանցեր+30 SMS+1000 րոպե «Orange»-ի ցանցում+250 MB ինտերնետ առաջին տարվա ընթացքում։

6000 դրամանոց սակագնային պլանը ներառում է 150 րոպե զանգեր դեպի այլ ցանցեր+50 SMS+1200 րոպե «Orange»-ի ցանցում+400 MB ինտերնետ առաջին տարվա ընթացքում։

10 000 դրամանոց սակագնային պլանը ներառում է 250 րոպե զանգեր դեպի այլ ցանցեր+80 SMS+1500 րոպե «Orange»-ի ցանցում+700 MB ինտերնետ առաջին տարվա ընթացքում։

20 000 դրամանոց սակագնային պլանը ներառում է 500 րոպե զանգեր դեպի այլ ցանցեր+160 SMS+1500 րոպե «Orange»-ի ցանցում+1000 MB ինտերնետ առաջին տարվա ընթացքում։

Նա նշել է, որ սա հեղափոխական մոտեցում է, քանի որ նման գրավիչ առաջարկություն չկա անգամ եվրոպական երկրներում։

iPhone կարող են ձեռք բերել նաև «Orange»-ի ներկա բաժանորդները՝ իրենց սակագնային փաթեթներից անցում կատարելով iPhone-ի ցանկացած սակագնային փաթեթի։

Հեռախոսների արժեքը հետևյալն է՝ iPhone 3G (8 GB)-245 000 դրամ, iPhone 3GS (16 GB)-299 000 դրամ, և iPhone 3GS (32 GB)-350 000 դրամ։ Հեռախոսները կարելի է ձեռք բերել «Orange»-ի 32 խանութներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը