Լրահոս

01.04.2010 11:31


Ստեփան Սաֆարյանի պատմած անեկդոտը

Ստեփան Սաֆարյանի պատմած անեկդոտը

Երգիծանքի և հումորի օրվա կապակցությամբ «7օր»-իր թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին խնդրել է քաղաքական մեկ անեկդոտ պատմել։ Նա մտաբերել է հետևյալը.

-Հայ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է ԱՄՆ, հյուրընկալվում իր  ամերիկացի պաշտոնակցին և ընթրիքի ժամանակ հարցնում. «Էս ի՞նչի հաշվին ես դու այսպես ճոխ ապրում»։ Ասում է՝ այն կամուրջը կտեսնե՞ս։ Ասում է՝ այո՛, տեսնում եմ։ Ասում է. «Ա՛յ, այդ կումրջը կառուցած եմ, մեքենաները գնում-գալիս են, փողերը մուծում են, և ես այդպես հարստացած եմ»։ Անցնում է միառժամանակ, ամերիկացի պաշտոնակիցն է գալիս Հայաստան։ Հայ պաշտոնյան մեծ սեղան է գցում, ճոխ հյուրընկալություն, և ամերակացին հարցնում է. «Քո բիզնեսի էությունը ո՞րն է, դո՞ւ ոնց ես անում, որ այսպես լավ ես ապրում»։ Ասում է՝ ա՛յ, էն կամուրջը տեսնո՞ւմ ես։ Ասում է՝ չէ՛, չեմ տեսնում, այնտեղ կամուրջ չկա։ Ասում է՝ ա՜յ, էդ չգցված կամրջի փողերով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը