Լրահոս

01.04.2010 11:55


Գալուստ Սահակյանը երբեմն խաբում է ինքն իրեն

Գալուստ Սահակյանը երբեմն խաբում է ինքն իրեն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «7օր»-ը խնդրել է ապրիլի 1-ի կապակցությամբ մեկ անեկդոտ պատմել կամ մի դեպք, երբ ինքը հաջողել է հետաքրքիր ձևով խաբել ինչ-որ մեկին։ Ի պատասխան՝ Գ.Սահակյանն ասել է. «Արդեն քանի տարի ենք խաբում»։ «Նկատի ունեք քաղաքականությա՞ն մեջ, պարո՛ն Սահակյան» հարցին նա պատասխանել է. «Իհա՛րկե»։ Այդուհանդերձ նա նշել է, որ երբեմն խաբում է ինքն իրեն, իսկ ուրիշներին փորձում է չխաբել։

Ինչ վերաբերում է անեկդոտ պատմելուն, նա նշել է, որ այդ հարցում պիտանի լինել չի կարող։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը