Լրահոս

20.05.2019 12:54


Մահվան ելքով ավտովթար Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին

Մահվան ելքով ավտովթար Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին

Մայիսի 19-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes SLK» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1988 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes SLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները` Հ.Կ.-ն (ծնված 1992 թ.) և Մ.Ս.-ն (ծնված 1984 թ.), հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հոսպիտալացման ճանապարհին վարորդը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը