Աշխարհ

21.05.2019 18:33


Աֆղանստանում 40-ից ավելի թալիբների են ոչնչացրել ռազմական գործողության ընթացքում

Աֆղանստանում 40-ից ավելի թալիբների են ոչնչացրել ռազմական գործողության ընթացքում

Աֆղանստանում ուժայինները «Թալիբան» արմատական շարժման առնվազն 42 զինյալների են ոչնչացրել երկրի արեւելքի Ղազնիի նահանգում անցկացված գործողության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչ Արեֆ Նուրիին:

Ինչպես հայտնել Է իշխանությունների ներկայացուցիչը, գործողությունն անցկացվել Է մայիսի 20-ի երեկոյան օդուժի աջակցությամբ: Նա հավելել Է, որ ոչնչացված 42 զինյալների թվում Էին «Թալիբան»-ի մի հրամանատար եւ վեց օտարերկրացիներ, որոնց ազգությունը չի ճշտվում:

Աֆղանստանում շարունակվում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայությունը, որն ավելի վաղ զգալի տարածք Է գրավել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում ամբողջ երկրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը