Լրահոս

22.05.2019 11:55


Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. ԱԱԾ-ն քննություն է իրականացնում

Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. ԱԱԾ-ն քննություն է իրականացնում

Արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առևտրականները պնդում են, որ 5–րդ օրն է` Սահմանապահ զորքերի աշխատակիցներն, ինքնաձիգներով զինված, փակել են իրենց անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։

Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։

5–րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առևտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱԱԾ-ն քննություն է իրականացնում:

Այս խորագրի վերջին նյութերը