Լրահոս

24.05.2019 11:25


Ոստիկանության հատուկ պահպանվող տարած է տեղափոխվել արդեն 30 ավտոմեքենա. 24-ը վարել են անչափահասներ

Ոստիկանության հատուկ պահպանվող տարած է տեղափոխվել արդեն 30 ավտոմեքենա. 24-ը վարել են անչափահասներ

Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: 24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է:

Այս խորագրի վերջին նյութերը