Լրահոս

02.04.2010 15:29


Լ. Զուրաբյան. «Ռեժիմն իհարկե մեր թշնամին է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

Լ. Զուրաբյան. «Ռեժիմն իհարկե մեր թշնամին է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողները Լևոն Զուրաբյանին հարց են ուղղել, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցից հետո կոնգրեսականներն ավելի շատ են քննադատում Քոչարյանին, քան հանրապետականները.

-Ինձ հարց են տալիս, ասում են՝ դուք մոռացե՞լ եք ձեր իսկական թիրախը՝ Սերժ Սարգսյանին, հիմա Քոչարյանի դեմ եք բան անում, սա ի՞նչ է։ Ես դրան կարող եմ պատասխանել Պլատոնի ասածը մի քիչ վերափոխելով։ Ռեժիմն իհարկե մեր թշնամին է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Այսինքն, այդտեղ մենք կարող է՝ մի քիչ կորցնում ենք զուտ տակտիկական առումով, բայց ճշմարտությունն ավելի թանկ է,-պատասխանել է Լ. Զուրաբյանն ու ավելացրել,- մենք ուղղակի չենք կարող ճշմարտությունը չասել այդ մարդու և այդ ռեժիմի մասին, իր արած գործերի մասին։ Այո՛, ճիշտ եք, մարտավարական առումով միգուցե չարժեր, բայց դեպքեր կան, որ ճշմարտությունն ավելի թանկ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը