Լրահոս

24.05.2019 15:50


Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր (լուսանկար)

Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր (լուսանկար)

Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ք. Երեւան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին, այնուհետեւ շրջել ավտոմեքենան, ինչի հետեւանքով Գ. Ս-ն տեղում մահացել է:

Մեքենայի վարորդ Հ. Ն-ն եւ ուղեւորներ, Երեւան քաղաքի բնակիչներ, 44-ամյա Հ. Ա-ն, 44-ամյա Ս. Ս-ն եւ Մարտունի քաղաքի բնակիչ 29-ամյա Է.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը՝ 16:10-ին, Է. Ա-ն մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը