Լրահոս

06.04.2010 15:42


Ստեփան Գրիգորյան. «Թուրքիան մինչև մաքսիմումը չվերցնի այդ պրոցեսից, չի վավերացնի»

Ստեփան Գրիգորյան. «Թուրքիան մինչև մաքսիմումը չվերցնի այդ պրոցեսից, չի վավերացնի»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման գործընթացը ձախողված է, սակայն նաև ընդգծում է, որ Թուրքիան ցանկանում է առավելագույնը կորզել այդ գործընթացից։

-Ո՛չ, ձախողված չէ։ Կասկած չունեմ, որ ի վերջո այդ արձանագրությունները կվավերացվեն, բայց պարզ է, որ դա չի լինի մինչև ապրիլի 24-ը։ Բոլորս հասկանում ենք, որ Թուրքիան լուրջ երկիր է, և իրենց պրիմիտիվ ճնշել, ստիպել, որ քայլերի գնան, պարզ է, որ իրենք չեն գնա՝ հասկանալի պատճառով,-ասել է քաղաքագետը։-Ինչքա՞ն շուտ կլինի դա, դժվար է ասել։ Օրինակ ես համոզված էի, որ բավական շուտ կլինի, բայց այսօր պարզվեց, որ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա բավական մեծ է։ Ադրբեջանի համայնքի ազդեցությունը ոչ ոք չէր հաշվում։ Թուրքիան բավական ծանր վիճակում է։ Բացի դրանից, Թուրքիան տրադիցիոն ունի բավական նուրբ քաղաքականություն։ Թուրքիան մինչև մաքսիմումը չվերցնի այդ պրոցեսից, չի վավերացնի։ Բացառվո՛ւմ է։ Թուրքիան այս պորցեսից մաքսիմումը կվերցնի, և ոչ թե Հայաստանից, այլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ու հետո նոր կվավերացնի։ Բայց ես հակված եմ նաև մեր շահերին։ Մեր շահն ի՞նչ է հուշում։ Ես համարում եմ, որ մենք պետք է մոտ ժամանակներս, նույնիսկ մինչև նախագահի գնալը Վաշինգտոն, միակողմանի վավերացնենք։ Ահավոր ծանր վիճակի մեջ ենք դնելու Թուրքիային։ Թողե՛ք, թող Թուրքիան իր հարցերը լուծի աշխարհի հետ։

Ս. Գրիգորյանը նաև կարծում է, որ մինչև Սերժ Սարգսյանի Վաշինգտոն մեկնելը Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է ստորագրել Մադրիդյան սկզբունքները։

-Ես չեմ խոսում նորացված Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք իրոք հեռու են Մադրիդյան սկզբուքներից,-նշել է նա՝ հավելելով, որ ինքնորոշման իրավունքի մասին միայն Մադրիդյան սկզբունքներում է խոսվում, իսկ նորացված տարբերակում ասվում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը