Լրահոս

11.02.2011 14:13


Գյումրեցիները վարչապետ Տիգրան Սարգսյանին փողի հետ արևածաղկի սերմ էլ են ուղարկել

Գյումրեցիները վարչապետ Տիգրան Սարգսյանին փողի հետ արևածաղկի սերմ էլ են ուղարկել

Երեկ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների վարորդները Գյումրիի թատերական հրապարակում կառավարության համար, որպես ամոթանք, հանգանակություն են կազմակերպել։ Գումարը հավաքվել է հնամաշ գլխարկի մեջ։ Հավաքված գումարն ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտսանջյանն իր հետ է բերել և հայտարարել, թե այսօր այդ գումարը փոխանցվելու է հատուկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։

-Բոլոր գյումրեցիները համամիտ էին այն կարծիքին, որ երևի թե մեր կառավարությանը պետք է այսպիսի հանգանակություններով օգնել, որպեսզի նա չմտնի քաղաքացիների գրպանները, և այդ քաղաքացիներն էլ ստիպված չլինեն լքել հայրենիքը,-ասել է պատգամավորը։

Նշենք, որ հավաքված գումարի մեջ մեկ-երկու հատ 1000-դրամանոց է եղել, մնացածը 10-500-անոց մետաղադրամներ։ Հատկանշական է, որ Գյումրիից եկած այդ պարկի մեջ նաև արևածաղկի սերմի մի քանի հատիկ է եղել։ Հանգանակությանը միացել են նաև ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը