Լրահոս

10.04.2010 16:14


Լեհաստանի նախագահի պարտականությունները անցել են սեյմի խոսնակին

«РИА Новости»-ին հաղոերդում է, որ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ավիավթարից  զոհվելուց հետո, նախագահի պարտականություններն անցել են երկրի սեյմի(խորհրդարան) խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկիին։  Նախագահի մահվամբ պայմանավորված, վերջինիս պարտականությունների անցումը սեյմի խոսնակին ամրագրված է Լեհաստանի սահմանադրությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Վարշավայից Սմոլենսկ թռչելիս վթարի է ենթարկվել  Տու-154 ինքնաթիռը, որում գտնվել են Լեհաստանի նախագահը, երկրի  առաջին տիկինը, արտաքսման մեջ գտնվող Լեհաստանի վերջին նախագահ Ռիշարդ Կաչարովսկին, Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի նախագահ Յանուշ Կուրտիկան, Լեհաստանի ազգային բանակի ղեկավար Սլավոմիր Սկշիպեկը և այլք։ Սմոլենսկի նահանգապետ Սերգեյ Անտուֆյևի խոսքերով՝ ոչ ոք չի փրկվել։ Վթարի ենթարկված ինքնաթիռում 87 մարդ կար։

Այս խորագրի վերջին նյութերը