Կարծիք

15.07.2019 22:05


Ի՞նչ կապ ունի սա Սևանի վիճակի հետ

Ի՞նչ կապ ունի սա Սևանի վիճակի հետ

Վիճակագրությունը ձկան ներմուծում-արտահանումը հաշվառում է շատ մանրամասն, բայց առանց Սևանի խնդիրների հետ կապելու։ Տեսեք․

2018թ․ Հայաստանից արտահանվել է 603․6 հազար դոլարի կենդանի ձուկ, իսկ 2019-ի 5 ամսում արդեն՝ 293 հազարի։

2018թ․ Հայաստանից արտահանվել է 22 մլն 565 հազար դոլարի թարմ ձուկ, իսկ 2019-ի 5 ամսում արդեն՝ 11 մլն 916 հազարի։

2018թ․ Հայաստանից արտահանվել է 199․5 հազար դոլարի սառեցրած ձուկ, 2019-ի 5 ամսում արդեն՝ 123․5 հազարի։

2018թ․ Հայաստանից արտահանվել է 54․5 հազար տոննա ձուկ։

Իսկապես ի՞նչ կապ ունի սա Սևանի վիճակի հետ։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը