Լրահոս

17.07.2019 12:25


Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը կողաշրջվել է

Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը կողաշրջվել է

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատար է կողաշրջվել: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 17-ին՝ առավոտյան ժամը 11:10-ի սահմաններում, Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը հարվածել է անցման վերևի հատվածի պատնեշին և ավտոմեքենայի վրա գտնվող կոնտեյները շուռ է եկել:

«Ներկայում տեղում համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում, տուժածներ չեն եղել»,-փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այս խորագրի վերջին նյութերը