Կարծիք

18.07.2019 11:05


Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Վուվուզելաշամպայնային ամբոխը գիլյոտինի տակ է դնելու իր սիրելի առաջնորդի գլուխը

Հարցը լուծվեց, իսկ նախադեպը մնաց...

Լա՞վ բան արեց Նիկոլը, ո՛չ. նախ չպետք է առհասարակ իրավիճակը սրել մինչև բախման, բացի այդ, եթե լոկալ խնդրի առջև ընկրկում է պետությունը, իսկ ի՞նչ է լինելու տոտալ խնդրի պարագայում. լինելու է այն, ինչ կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ՝ վուվուզելաշամպայնային ամբոխը էշաֆոտին է գամելու դեռ անցած ամառ իր սիրելի առաջնորդին ու գիլյոտինի տակ է դնելու նրա քաղաքական գլուխը։ Չեմ կարծում՝ Նիկոլը չգիտի կամ չի գիտակցում այս ամենը, ուղղակի հրաշալի առաջ է տանում ապակայունացման յուր ծրագիրը. կաթվածահար արեք պետությունը և կստանաք ցանկալին, ու ո՞վ է շահում էս պարագայում՝ ցուցարա՞րը, ոստիկա՞նը, ո՛չ. շահում են միայն պետականադավ միտքն ու գործը, ինձ թվում է՝ նա միայն պայքար, բախում ու թշնամանք է մոտիվացնում, վերջում հմտորեն լավամարդ դառնալ փորձում, իսկ մինչև ե՞րբ. վերջնաժամկե՞տն է մոտենում, հավանաբար, կազմաքանդման ու թուլացման սև գործն արված է, պետական՝ առանց այն էլ չեղած իմունիտետը բռնոցիների ու ջղագրգիռ ելույթների մեջ մսխված֊թաղված...

Ու քանի գնա, ավելանալու են բողոքի այսօրինակ ակցիաները, քանի որ դըմփամիտները ձեռնունայն թողեցին իրենցով տոգորված սեփական հետևորդներին, նրանք էլ, ճամփա փակելուն սովոր, թմբկահարելու են պետությունը՝ դատարկագլուխ իշխանություն ունեցող, կիսապատերազմական վիճակի ու կիսաշրջափակման մեջ գտնվող։

Անկախ ամենից՝ ամեն պահ հիշել է պետք և՛ ցուցարարին, և՛ ոստիկանին, որ նախ և առաջ ինքը պետականության երաշխավորն է, ու մինչ ամեն ոք չի գիտակցել, որ ինքն, այո, հենց ինքն է երաշխավորը պետականության, մենք չենք ունենալու պետականամետ միտք ու մտածողություն, հետևապես նաև չենք ունենալու ոչինչ...

Նիկոլյան ճամփան՝ սև֊սպիտակ, հավատացյալ֊աղանդավոր, կոնսերվատիվ֊լիբերալ և այլն, և այլն, կործանարար է. մենք պետք է ճամփա շինենք, ոչ թե փողոց փակենք, իսկ քանի որ քայլիշխանության պայմաններում առաջինն անհնար է, մինչ ճանապարհն, անկասկած է՝ պետք է քաղաքականապես նրանց շինել֊ճանապարհել...

Հ.Գ. Ժամ առաջ պետք է Նիկոլին իզոլացնել իշխանությունից՝ սցենարածին այս դըմփհուհական քիրվայականին դամոկլյան սրի պես կախել են պետականության ու ազգի գլխին, դարձրել պատուհաս...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը