Կարծիք

18.07.2019 11:49


Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Ցավում եմ, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում

Վարչապետի հարցազրույցի մեկ դրվագի մասին. ցավում եմ, որ նրան խաբում են քրեական գործերի քննության ընթացքի մասին, դրանք դատարան ուղարկելու վախերի իրական պատճառների մասին, շատ դեպքերում երևի թե զեկուցողները վախում են ուղիղ ասել, որ այս կամ այն գործը «փուչիկ» է։

Շատ ավելի եմ ցավում, որ վարչապետի մոտ կոնկրետ քրեական գործեր են քննարկվում, այն էլ՝ դատավարության մեկ կողմի ներկայացմամբ, իսկ ինքն էլ հավատում է պատասխանատվությունն իրենց ուսերից ուրիշների վրա բարդողների այդ պատճառաբանություններին։

Սա դեռ ԲՈԼՈԼԱՅԻ սկիզբն է... բայց այդ նոր բառի բացարձակ ոչ հումորային, պետականակործան իմաստով։

***

Մեկն ասում է, թե հեղափոխություն եմ արել, որ երեխուս բանակ չտանեն, մյուսը թե՝ որ կատարածս հանցանքի համար չդատվեմ, երրորդը` որ հանգիստ ինչքան ուզեմ՝ անտառները կտրեմ, ծախեմ, հաջորդի նպատակն էլ եղել է կարմիր լույսի տակ խաչմերուկ մտնելը...

Ժողովու՛րդ, իսկ կարո՞ղ է՝ մենք որպես հասարակություն, դեռ ձևավորված չենք, ու դեռ լիքը «հաց ու պանիր» ունենք ուտելու, որ նախ հասկանանք, թե հեղափոխությունն ինչ բան է, դատարկ խոսքը ծրագրից տարբերենք, լրջությունը` ջրիկությունից, ապօրինությունը` մեզ հաճելի հաշվեհարդարից, պետությունը` մեր բոստանից, հետո նոր...

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը